|
| |
ՄԵՐ ՄԱՍԻՆ
|
Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնի ստեղծումը հայ հնագույն բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ Օգնության Միության կողմից Հայաստանում իրականացված գեղեցիկ նախաձեռնություններից է: Իր շուրջ մեկդարյա բարեգործական ու հայանպաստ առաքելության բոլոր հանգրվաններում հետամուտ լինելով հայ մշակութային-կրթական արժեքների, ազգային ավանդույթների պահպանմանը, Հ.Օ.Մ.-ն էլ ավելի ընդարձակեց իր հայաստանյան ծրագրերի շրջածիրը 1991 թվականին Մայր հայրենիքի անկախությունից հետո` սկիզբ դնելով մեկը մյուսից կարևոր ձեռնարկների, այդ թվում Աղետի գոտում և Արցախում:
Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը, որը բացվեց 1997 թվականի մայիսին, բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական հիմնարկություն է և անվճար բուժական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի բնակչությանը: Անցած 5 տարիներին Կենտրոնի մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը սպասարկել է ավելի քան 40 000 հիվանդների` շրջանում արմատապես բարելավելով մայրության խնամքի, հղիության բնականոն ընթացքի ապահովման, հետծննդաբերական շրջանի վտանգների ու բարդությունների և մանկական մահացության նվազեցման, մայրերի ու նորածին մանուկների առողջությանն առնչվող այլ հարցերը:
Հ.Օ.Մ.-ի մշտական հոգածության շնորհիվ, Կենտրոնը կահավորված է բուժական նորագույն սարքավորումներով, ապահովված է շուրջօրյա ավտոնոմ ջեռուցման ու էներգասնուցման համակարգով, ունի մանկաբուժական, գինեկոլոգիական, սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ և առաջին օգնության կաբինետներ, ժամանակակից լաբորատորիա և դեղատուն, որտեղ կանոնավորապես ստացվում են արտասահմանյան լավագույն դեղամիջոցները:
Հ.Օ.Մ.-ի այս դուստրը` Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը, մշտապես արդիականացնում է իր գործունեությունը` ձեռնամուխ լինելով աղետի գոտում և մասնավորապես Ախուրյանի շրջանում հայ մայրերի ու մանուկների առողջության ու խնամքի բարելավմանն ուղղված նորանոր ծրագրերի:
|
Արխիվ
Այս կարևոր բժշկական կենտրոնը բացվել է 1997թ.աղետի գոտում` Ախուրյանում, որը նվիրված է կանանց և երեխաներին և պետք է սպասարկի բժշկական օգնության խիստ կարիք ունեցող ազգաբնակչությանը: 2005թ.կենտրոնին կից բացվեց լավագույն տեխնիկայով և բժշկական սարքավորումներով հագեցած ծննդատուն, որը Երևանից գտնվում է ավելի քան մեկ ժամ տևողությամբ հեռավորության վրա:
Այսօր ՀՕՄ-ի Ախուրյանի ՙՄոր և մանկան առողջության կենտրոնը ՚ իրականացնում է մանկաբուժական, գինեկոլոգիական և պրենատալ ծառայություններ,ունի լաբորատորիա, ուլտրաձայնային և մամոգրաֆիկ կաբինետներ իրենց համապատասխան սարքավերումներով, առաջին բուժ.օգնության սենյակ և դեղատուն:
2006թ.սեպտեմբերին կենտրոնին կից բացվեց դիագնոստիկ բաժանմունք նոր համակարգչային տոմոգրաֆիայի սարքով: Սարքը կենտրոնին էր նվիրվել ֆրանսիական S.O.S Ararat of France կազմակերպության կողմից, որը կազմակերպել էր Սամսոն,Օ.Զ.:Այս սարքը միակն է Երևանի տարածքից դուրս գտնվող տարածաշրջանի համար և պետք է սպասարկի ամբողջ հյուսիսային Հայաստանը հասնելով մինչև Ջավախք,Վրաստան:Այս սարքը կարևոր օժանդակություն էր ՀՕՄ-ի հիվանդանոցի համար,քանի որ Երևանում կան ընդամենը վեց նմանատիպ սարքեր:
Վերջերս ՀՕՄ-ի Ախուրյանի ՙՄոր և մանկան առողջության կենտրոն՚-ը համալրվեց շտապ.օգնության մեքենայով,որը պետք է ապահովի կենտրոնի կողմից սպասարկվող մոտ 50 ,000 ազգաբնակչության անհետաձգելի տեղափոխությունը:
Ախուրյանի տարածաշրջանի ազգաբնաչչության սպասարկումը յոթ տարիների ընթացքում
ՀՕՄ-ի Ախուրյանի ՙՄոր և մանկան առողջության կենտրոն՚
Յոթ տարի առաջ հատուկ ընտրվեց Ախուրյանի տարածաշրջանը աղետի գոտու կանանց և երեխաներին օժանդակություն ցուցաբերելու համար: Սա ամենախոցելի և տնտեսական պայմաններից տուժված գոտին էր և Հյուսիսային Ամերիկայի ՀՕՄ-ը (այժմ ՀՕՄ, Արևելյան Ամերիկա)կառուցեց այս ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված և շահույթ չհետապնդող կենտրոնը, որը այժմ գործում է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ֆինանսական աջակցության շնորհիվ:
1997թ., առաջին իսկ օրվանից, ՀՕՄ-ի Ախուրյանի ՙՄոր և մանկան առողջության կենտրոն՚-ը պետք է սպասարկեր Ախուրյանի և 6 հարակից գյուղերի` Մուսայելյան, Հովիտ, Կառնուտ, Ջրառատ, Այգաբաց և Արևիկ, 22000 ազգաբնակչությանը: Իսկ այժմ` յոթ տարիների նվիրված աշխատանքից հետո,կենտրոնը ընդլայնել է իր սպասարկման ծավալը, ընդգրկելով Շիրակի մարզի զգալի մասը և հասցնելով սպասարկվող ազգաբնակչության թիվը ավելի քան 40 000-ի:
Կենտրոնը,որը ունի 24 հոգուց բաղկացած բժշկական և սպասարկող անձնակազմ, զինված է ժամանակակից բուժ.տեխնիկայով ,ներառյալ սոնոգրաֆիայի և մամոգրաֆիայի սարքավորումները, և ազգաբնակչությանը անվճար կերպով մատուցում է պրենատալ, գինեկոլոգիական և մանկաբուժական ծառայություններ:Առաջին օգնության, սոնոգրաֆիայի կաբինետները, դեղատունը և լաբորատորիա-ները հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ունեն անհետաձգելի բուժօգնության կարիք:
Վերջին հինգ տարիների ընթացքում կենտրոնի շարունակաբար որակավորում անցնող բուժանձնակազը իրականացնում է համապատասխան սպասարկում և խորհրդատվություն, որը օգնում է ավելի բարելավել առողջության պահպանման վերաբերյալ տեղեկացված լինելու ստատուսը: Վիժումների քանակը գնալով նվազում է, կանոնավոր կերպով կատարվում են պատվաստումներ պոլիոմելիտի, դիֆտերիայի, կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ, ինչպես նաև տարեկան կտրվածքով կանոնավոր կերպով կատարվում են մամոգրաֆիկ և գինեկոլոգիական հետազոտություններ:
Ներկայումս Մասաչուսեթսի համալսարանի բժշկական կենտրոնում գործող ՄԻԱՎ-ի կլինիկայի հետ փոխադարձ համագործակցության և աջակցության շնորհիվ դասընթացներ են անցկացվում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություների և ՄԻԱՎ-ի կանխման վերաբերյալ: Մասաչուսեթսի այս համալսարանը Համաշխարհային Օգնության Ֆոնդից ստացել է գրանտ տեստավորում և բուժում անցկացնելու համար:
|
|
|
|