Արդյունքները
ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնը» սկսել է իր գործնեությունը, որպես պոլիկլինիկ ծառայություն, որը սպասարկում է 0-18 տարեկան երեխաներին, հղիներին, գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց: Տարեկան կտրվածքով պոլիկլինիկան մոտավորապես սպասարկում էր 17000 հիվանդների, որից մանկական այցերը կազմում են մոտ 8000 - 8500 երեխա, պատվաստումների քանակը կազմում է մոտ 700, մանկաբարձա-գինեկոլոգիական այցերը` մոտ 3000 հիվանդ :
Կենտրոնը արդեն գործում է 11 տարի, որի ընթացքում հասել է բազմաթիվ նվաճումների և ունեցել է մի շարք ձեռքբերումներ:
2005թ.ապրիլին պոլիկլինիկան համալրվեց ծննդաբերական բաժանմունքով, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան բուժ.սարքավորումներով: Այստեղ կատարվում են տարբեր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններ և կեսարյան հատում: Տարեկան կտրվածքով կենտրոնում բուժվում և ծննդաբերում են մոտ 1200 – 1300 կանայք, որը բավականին բարձր ցուցանիշ է Շիրակի մարզում:
2006 թ.-ից կենտրոնին կից կառուցվեց դիագնոստիկ բաժանմունքը, որը ունի լաբորատոր-գործիքային այնպիսի ծառայություններ, որոնք միակն են Շիրակի մարզում( մամոգրաֆ, տոմոգրաֆ, կոլպոսկոպ, հիստոլոգիա):
Նման տիպի ընդլայնման համար կենտրոնը պարտական է ՀՕՄ-ին` իր անշահախնդիր ներդրումների և աջակցության համար:
Արդյունքում կենտրոնը` փոքր պոլիկլինիկայից վերաճեց մեծ հիվանդանոցի իր բազմապիսի ծառայություններով:
|